Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/08/2022

Օգոստոսի 18-ից 24-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակներում օգոստոսի 22-ին և 24-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի հասակակիցների հետ։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արա Ջոլաքյանին, Գևորգ Գրիգորյանին, Համլետ Սարգսյանին և Կարեն Դավթյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։