Not Selected

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԻՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

04/08/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նոր մրցաշրջանի առաջին խաղում «Սյունիքի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (5-1) «Ուրարտու-2»-ի հարձակվող, հեթ-տրիկի հեղինակ Հարություն Ստեփանյանը կիսվել է տպավորություններով․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա նոր մեկնարկած մրցաշրջանի մեր առաջին հանդիպումն էր, մեզ համար շատ կարևոր էր հաղթելը։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ արտասահմանյան հավաք ենք անցկացրել, լավ նախապատրաստվել ենք։ Կիսլովոդսկում 4 հանդիպում ենք անցկացրել՝ երկուսում հաղթել ենք, երկուսում՝ պարտվել։ Իսկ այսօրվա հաղթանակը թիմային քրտնաջան աշխատանքի արդյունք էր»։

ՀԵԹ-ՏՐԻՔ ՄԱՍԻՆ

«Ես շատ ուրախ եմ «Ուրարտու-2»-ի կազմում իմ առաջին հեթ-տրիկը հեղինակելու կապակցությամբ: Ապագայում կփորձեմ շարունակել էլ ավելի շատ գոլեր խփել և օգնել թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում»:

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը նոր է առաջնությունում, մենք չգիտեինք, թե ինչպես են նրանք խաղալու, բայց գիտեինք, որ նրանց թիմում կան տղաներ, ովքեր ժամանակին մարզվում և խաղում էին մեր թիմում։ Ուստի, կարծում եմ, մեզ մոտ ամեն ինչ ստացվեց հնարավորինս լավ։ Մրցակիցն ուժեղ էր, այդ իսկ պատճառով հանդիպումն ինքնին դիտարժան ու հետաքրքիր ստացվեց»։