Not Selected

ԴՄԻՏՐԻ ԿՈՒԴՐՅԱՇՈՎ․ «ԴԺՎԱՐ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՂԹԵԼ»

08/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (0-2) «Ուրարտուի» մարզիչ Դմիտրի Կուդրյաշովը խոսել է խաղի մասին․ 

«Հաղթեցինք 2-0 հաշվով, դժվար խաղ էր։ Կրկին առաջին խաղակեսում առավելություն ունեինք, արագ գոլ խփեցինք ու բավական վստահ անցկացրինք առաջին խաղակեսը։ Երկրորդ խաղակեսում մեր բախտը բերեց, «Շիրակը» երկու լավ պահ ուներ, մեզ օգնեցին մեր պաշտպանն ու դարպասապահը։ Այնուհետև հակագրոհ կազմակերպեցինք, խփեցինք երկրորդ գոլը և կասեմ, որ երկրորդ կեսի մեկնարկում մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում»։