Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉՈՐ» ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԳՐԱՆՑՈՒՄ

08/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրո Խլյոբասը։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Առաջնության մեկնարկային տուրի հաղթական կազմում Դմիտրի Գունկոն շատ փոփոխություններ չէր կատարել։ Պաշտպանությունում Վադիմ Պարամոնովի փոխարեն խաղը մեկնարկային րոպեներից սկսեց Արման Ղազարյանը, իսկ Օլեգ Պոլյակովի փոխարեն խաղադաշտում էր Մաքսիմ Մայրովիչը։

ԽԱՂԱԿԵՍԸ՝ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար էին մղում: Խաղի մեկնարկում մեր տղաները շատ ակտիվ գրոհներ էին կազմակերպում, ինչը հանգեցրեց արագ գոլի։ Հանդիպման 8-րդ րոպեին դիրքային գրոհի ժամանակ մրցակցի դարպասապահի անվստահ գործողությունից հետո Մաքսիմ Մայրովիչը սառնասրտորեն գնդակն ուղարկեց «Շիրակի» դարպասը։ Բաց թողած գոլից հետո տանտերերը անընդհատ փորձում էին հնարավորինս շուտ հավասարեցնել հաշիվը, սակայն հարվածները հանդիպում էին մեր պաշտպանների դիմադրությանն ու Բեգլարյանի վստահ պաշտպանությանը։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները ևս մեկ իրական պահ ունեին 33-րդ րոպեին։ Նույն Մայրովիչը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Հաշիվը մինչ խաղակեսի ավարտը չփոխվեց, ու թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

ԼԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ

Երկրորդ խաղակեսը հենց մեկնարկից լարված պայքար էր ենթադրում։ Գյումրեցիները շատ արագ կարողացան իրական գոլային պահ ստեղծել, մրցակցի ֆուտբոլիստների հարվածները մի քանի անգամ հետ մղեց Արսեն Բեգլարյանը, իսկ Ալազան Դումբիայի հարվածից հետո էլ Ժիրայր Մարգարյանը կրկնակի սեյվով փրկեց թիմին նախ ոտքով, ապա գլխով դուրս բերելով գնդակը։ «Ուրարտուն» ի վերջո օգտվեց մրցակցի անհաջող փորձերից ու 70-րդ րոպեին կարողացավ ևս մեկ գնդակ ուղարկել նրանց դապասը։ Վերահսկողությունից դուրս մնացած Դմիտրո Խլյոբասը Նանա Անտվիի փոխանցումից հետո կնկնապատկեց թիմի առավելությունը։ Բազմաթիվ նոր գրահներ ու վտանգավոր պահեր տեսանք նաև հանդիպման վերջին րոպեներին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին․ «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2: 

Հավելենք, որ «Ուրարտուն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վանին»։ Հանդիպումը կմեկնարկի 20:30-ին։

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-2

0-1 Մաքսիմ Մայրովիչ (8') 0-2 Դմիտրո Խլյոբաս (70') 

«ՇԻՐԱԿ». 55. Լյովա Կարապետյան, 6. Ռաֆիկ Միսակյան (30. Լևոն Դարբինյան 46'), 10. Արտեմ Գևորգյան, 7. Սերյոժա Ուռուշանյան (77. Մուսա Բակայոկո 46'), 9. Լյովա Մրյան (21. Դոնալդ Ալվին Կոդիա 46'), 8. Էրիկ Վարդանյան, 5. Արսեն Սադոյան, 26. Ալեկսա Վիդիչ, 29. Մարկո Պրլյևիչ, 4. Արտյոմ Միքայելյան (ա) (2. Ռոբերտ Հակոբյան 75'), 14. Ալազան Դումբիա։

Պահեստայիններ՝ 96. Սոկրատ Հովհաննիսյան, 1. Պողոս Այվազյան, 3. Համլետ Մնացականյան, 18. Սամվել Ղուկասյան, 2. Ռոբերտ Հակոբյան, 21. Դոնալդ Ալվին Կոդիա, 30. Լևոն Դարբինյան, 77. Մուսա Բակայոկո, 22. Սերգեյ Մանուկյան, 88. Լևոն Գևորգյան, 59. Հովհաննես Գևորգյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ».  24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի (36. Խարիտոն Այվազյան 84'), 30. Էվերսոն Պերեյրա, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 9. Նարեկ Աղասարյան (17. Տիգրան Այունց 70'), 8. Ուգոչուկվու Իվու, 21. Նարեկ Գրիգորյան, 18. Լեոն Սաբուա (13. Դմիտրո Խլյոբաս 56'), 15. Մաքսիմ Մայրովիչ (10. Կարեն Մելքոնյան 62')։ 

Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 67. Վադիմ Պարամոնով, 5. Եվգենի Նազարով, 36. Խարիտոն Այվազյան, 34. Էրիկ Փիլոյան, 25. Էդգար Գրիգորյան, 29. Համլետ Սարգսյան, 17. Տիգրան Այունց, 20. Գոռ Լուլուկյան, 10. Կարեն Մելքոնյան, 13. Դմիտրո Խլյոբաս։