Not Selected

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ․ «ՓՈՐՁԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ԱՅՍ ՊԱՏՎԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

15/09/2022

Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավեր ստացավ «Ուրարտուի» սան, կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։ 21-ամյա ֆուտբոլիստը ազգային ընտրանու հետ կնախապատրաստվի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին՝ Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականների դեմ։ 

Հավաքական հրավիրվելուց հետո Մկրտչյանը պատմել է առաջին զգացողությունների մասին․ 

«Իհարկե, մեծ ուրախություն ապրեցի լուրը լսելով, մի փոքր անակնկալի եկա, բայց ես այս տարիների ընթացքում փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի նույնպես պատիվ ունենամ հավաքականի ֆուտբոլիստը դառնալու: Կարելի է ասել՝ կատարվեց մանկությանս երազանքներից մեկը։ 

Հավաքականի կազմը հայտարարվեց, երբ մարզման էինք, այնուհետև տեսա ընտանիքիս անդամներից ու հարազատներիցս բաց թողած զանգերը: Առաջին հերթին խոսեցի մայրիկիս ու եղբորս հետ, կարծես, նրանք ինձնից ուրախ էին։

Կփորձեմ մարզումների ժամանակ ինձ լավագույնս դրսևորել, որ հնարավորություն ստանամ նաև խաղադաշտում օգնելու թիմին»: