Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

15/09/2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Ժիրայր Մարգարյանն ու առաջին անգամ հրավեր է ստացել մեր կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները՝ 

Սեպտեմբերի 24 | Հայաստան - Ուկրաինա|17։00

Սեպտեմբերի 27 | Իռլանդիա - Հայաստան |22։45 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։