«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ
18/09/2022Սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև կմեկնի Գերմանիա և մինչև սեպտեմբերի 28-ը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության ընտրական փուլին։
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արա Ջոլաքյանին, Գևորգ Գրիգորյանին, Համլետ Սարգսյանին և Կարեն Դավթյանին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։