Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ»

19/09/2022

«Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք քաջ գիտակցում էինք, որ դժվար հանդիպում է լինելու, մանրակրկտորեն ուսումնասիրել էինք մրցակցին, պատրաստվել էինք, այդպես դժվար էլ ստացվեց, և, չնայած նրան, որ մենք խաղացինք ոչ մեզ բնորոշ ֆուտբոլ, բայց կարելի է ասել սա մտածված էր»։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՊԱՀԵՐԻՆ ՃԻՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, մենք պայմանավորվել էինք, չէինք պատրաստվում բաց ֆուտբոլ խաղալ, դա ակնհայտ էր, բայց ունեցանք պահեր ու դրանք իրացրեցինք ու դրան օգնեց նաև համբերությունը»։

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես հասկանում եմ, որ երբ փոխում ես դարպասապահին, դա միանգամից նկատվում է, հարցեր են տալիս, իսկ այլ ֆուտբոլիստների դեպքում այդքան չի զգացվում, բայց դարպասապահը նույնպես իրավունք ունի ռոտացիայի ու հանգստանալու, միայն դրանով էր պայմանավորված։ Մենք կազմն ընտրում ենք բոլոր ֆուտբոլիստներից, որոնց մեր տրամադրության տակ ունենք ու ով տվյալ պահին լավագույն մարզավիճակում է, ինչպես նաև ելնելով տվյալ խաղի համար թիմի տակտիկական գաղափարներից»։