Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 7 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

12/01/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հունվարի 21-ից 29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Յանա Հարությունյանին, Հասմիկ Գրիգորյանին, Մարիաննա Վարդանյանին, Անի Օհանյանին, Էմմի Սարգսյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին: 

Հավելենք, որ հավաքի հետ կապված այլ մանրամասներ պարզ կադառնան ավելի ուշ։

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։