ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում  նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է հոլանդական «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և «Շերիֆ Տիրասպոլը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Հոլանդիա, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։

Ողջունում ենք Արաս Օզբիլիզին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։