Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՀԵՏ

21/01/2023

«Ուրարտու-2»-ը նախապատրաստական շրջանի ընթացքում անցկացրեց իր այս տարվա առաջին ստուգողական հանդիպումը։ Պադերինը թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ-2»-ի տղաներին և 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց։

Առաջին խաղակեսը անցավ առանց խփված գնդակների։ Իսկ ահա երկրորդ կեսում թիմերն ավելի շատ հնարավորություններ ունեցան գոլ խփելու, որն առաջինն արեցին հյուրերը։ Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «Արարատ-2»-ի ֆուտբոլիստ Գևորգ Մխիթարյանը, իսկ 73-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք վաստակած «Ուրարտու-2»-ի կազմում պատասխան գնդակը խփեց Դավիթ Ղիասյանը։

Հիշեցնենք, որ մեր թիմն արտասահմանյան հավաքի մեկնելուց առաջ սեփական մարզաբազայում ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի հունվարի 29-ին՝ մրցելով «Շիրակ-2» (13:00) և «Վեստ Արմենիա» (17:00) թիմերի հետ։