Not Selected

«ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ն ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

02/02/2023

Օրեր առաջ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ էր այցելել Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ը, որը կրթական սեմինար անցկացրեց մեր ակադեմիայի սաների, մարզիչների և անձնակազմի համար` արգելված նյութերի վնասակար ազդեցությունը և հակադոպինգային կանոնների խախտումները թեմաներով։ Դասընթագն անցկացրին «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը։