Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՓՈԽԵԼ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵԼ»

16/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսեց թիմի հաղթանակի մասին.

ԽԱՂԻ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Երկու տարբեր խաղակեսեր անցկացրինք, առաջինը մեզ այդքան էլ չգոհացրեց, փոխարինումներ կատարեցինք, փոխեցինք խաղի ընթացքը, երկրորդ խաղակեսում առավելություն ունեինք, արժանի հաղթանակ տոնեցինք»։

ԹԻՄԻՆ ՄՈՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԲԿՄԱ-ում են հանդես գալիս «Ուրարտուի» շատ սաներ, որոնք էլ ավելի տրամադրված էին դուրս եկել խաղադաշտ իրենց հարազատ թիմի դեմ, երկրորդ խաղակեսում մենք, իհարկե, մոտիվացրինք ֆուտբոլիստներին ու փոխեցինք խաղի ընթացքը»։

ՋԻԿԻԱՅԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հարձակվող է, խփեց երկուսը, բայց պետք է հասկանալ, որ հարձակվողին գնդակներ են հասցնում եզրային հարձակվողները, հենակետայինները, ուստի նա չէր կարող մյուսներից առանձին գործել՝ այն ֆուտբոլիստներից, որոնք երկրորդ կեսում լավ խաղ ցուցադրեցին»։