Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉԻՆ ԵՍ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ»

17/03/2023

«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն արդեն 6 տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում, առաջին անգամ հրավեր է ստացել՝ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․ 

«Շատ ուրախ եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու համար, սա այն է, ինչին անհամբերությամբ սպասում էի:  Հրավերիս հետ կապված շատ խոսակցություններ և ներքին տեղեկություններ են եղել, և ես գիտեմ, որ շատերն էին սպասում դրան, ուստի շատ ուրախ եմ, որ վերջապես կկարողանամ խաղալ: Արդեն 6 տարի է, ինչ խաղում եմ Հայաստանում, այն իմ երկրորդ տունն է, ուստի այս երկրի ազգային հավաքականում խաղալն ինձ համար պատիվ է։ Շնորհակալություն բոլորին աջակցության և վստահության համար»։