Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-1-08»-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22/03/2023

Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների գավաթի խաղարկությունում «Ուրարտու-1-08»-ը հերթական հանդիպումն անցկացրեց․ քառորդ եզրափակչում թիմը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց «Սյունիք-07»-ի նկատմամբ և դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ։

Թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սարգիս Գասպարյանը, որը թիմի լավագույն ռմբարկուն է ոչ միայն գավաթի խաղարկությունում՝ խփած 7 գոլով, այլև առաջնությունում, որտեղ իր անվան դիմաց 13 գոլ է գրանցել, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հայկազ Եղիազարյանը։

Գավաթից զատ, «Ուրարտու-1-08»-ը տպավորիչ վիճակագրություն ունի նաև Մ-16 տարեկանների առաջնությունում․ անցկացրած 9 խաղերում տոնել է միայն հաղթանակներ, խփել 27 գնդակ ու բաց թողել միայն 3-ը։ Թիմն այս պահին 27 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Արման Առաքելյանի գլխավորած թիմը պատրաստվում է նաև մասնակցել մայիսի 29-ից հունիսի 4-ը կայանալիք Simon Cup միջազգային հուշամրցաշարին, որին իրենց մասնակցությունը առայժմ հաստատել են նաև Մոսկվայի «Սպարտակի» և Թբիլիսիի «Դինամոյի» ակադեմիայի թիմերը։

Ներկայացնում ենք գավաթի խաղարկությունում ու առաջնությունում թիմի ելույթների մասին պատմող տեսանյութ․