Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

24/03/2023

Մարտի 29-ից 31-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Արմեն Պետրոսյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-07» թիմի ֆուտբոլիստներ Խոսրով Ղազարյանը, Դավիթ Հարությունյանը և Գագիկ Մելոյանը։

Հավելենք, որ հավաքի ընթացքում նախատեսվող խաղերի մասին կտեղեկացնենք հավելյալ։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում: