Not Selected

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ «ԳՈԼՍ ՆՎԻՐԵՑԻ ԿՆՈՋՍ, ՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵՐ ԱՌԱՋՆԵԿԻՆ»

06/03/2023

«Նոայի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Ժիրայր Մարգարյանը խոսել է խաղի, թիմի տրամադրվածության ու սպասվող հանդիպումների մասին․ 

ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Դժվար հանդիպում ստացվեց, գիտեինք ու պատրաստ էինք, որ այդպես է լինելու, բայց փառք Աստծո, կարողացանք կատարել մարզչի հրահանգներն ու 2 գոլ խփելով հաղթել։ Գոլիս համար շատ ուրախ եմ, գեղեցիկ կոմբինացիայի արդյունք էր, այն նվիրեցի կնոջս, որը սպասում է մեր առաջնեկին»։

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻՆ ԹԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թիմի մոտ տրամադրությունը շատ լավ է, փորձելու ենք հաղթել սպասվող բոլոր խաղերում, առաջին հորիզոնականում ենք, ինչը պարտավորեցնող է, ու բոլոր թիմերը տրամադրվելու են մեր դեմ, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք»։