Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԽԱՂ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է»

11/04/2023

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը մեկնաբանել է «Փյունիկի» դեմ հանդիպումն ու կրած պարտությունը.

ԽԱՂԻ ՈՒ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ

«Դժվար հանդիպում էր, երկու թիմերն էլ բնավորություն դրսևորեցին, պայքարեցին մինչև վերջ։ Երկրորդ դրվագում մեր բախտը չբերեց. անհաջող անդրադարձ եղավ, իսկ առաջին գոլի ժամանակ ստանդարտի խաղարկումից հետո մենք դիմադրություն ցույց տվեցինք, բայց նրանք կարողացան մեկ այլ գրոհ եզրափակել գոլով։ Երրորդ գոլն էլ Սանթոսի փոխանցումից հետո խփեցին։ Պետք է հասկանանք՝ ինչ սխալներ թույլ տվեցինք»:

ԹԻՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ թիմը պետք է դրականորեն օգտագործի այս խաղը, բարկանա, այդ էներգիային էլ ճիշտ ուղղություն տա։ Պետք է սպորտային բնավորություն դրսևորել, կտրվել այս արդյունքից և շարժվել առաջ: Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է։ Ոչ մի սարսափելի բան չի եղել, և մենք պայքարելու ենք մինչև վերջ»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարող ենք նորից դժվար պայքար սպասել հաջորդ խաղերում։ Իմ կարծիքով, մենք պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր հանդիպման վրա, ամեն հաջորդ հանդիպում ամենակարևորն է։ Հաջորդ տուրում մենք մրցելու ենք «Արարատի» հետ ու պետք է մեր ամբողջ մեր ուժը ներդնենք հաղթանակի համար, և այդպես խաղից խաղ շարժվենք»։