Not Selected

ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ․ «ՎՍՏԱՀ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐԻՆ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

21/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ վաղը կայանալիք «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ զրուցել ենք մեր թիմի հարձակվող Լեոն Սաբուայի հետ։ 

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԽԱՂԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Առավելագույնս մարտական ենք տրամադրված, շատ կարևոր խաղ է մեզ համար, պետք է հաղթենք։ Այսօր մարզմանը ներկա էին նաև երկրպագուները, շատ հաճելի էր, էլ ավելի ոգևորեցին մեզ, վստահություն տվեցին, հանուն նրանց ու հանուն մեզ բոլորիս պետք է վաղը հաղթենք»։

ՆԱԽՈՐԴ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ ՀԵՂԻՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցը մեզ չի վախեցնում, վստահ ենք մեր ուժերին, հաղթել ենք նրանց և ունակ ենք ու մտադիր ենք դա կրկնելու վաղը։ Հաղթական գոլ խփեցի նախորդ խաղում, բայց մենք այս հանդիպմանն էլ տրամադրված ենք, ինչպես յուրաքանչյուր խաղին, և մեզ համար բոլոր խաղերը կարևոր են։ «Արարատ-Արմենիան», իհարկե, ավելի մեծ մոտիվացիա է տալիս, կրկնում եմ՝ կարևոր խաղ է մեզ համար, շատ ենք ցանկանում հաղթել»։

ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԻ ՈՒ ԽԱՂԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երկրորդ հորիզոնականը մեզնից 1 միավորով է հետ մնում, բայց դրանից որևէ ճնշում չկա, քանի որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան, ամեն ինչ մեզնից է կախված ու մեր ձեռքերում է, պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք, և ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»։