Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՀԱՎԱՏԻ ՇՆՈՐՀԻՎ ԷՐ, ՈՐ ՄԵԶ ՄՈՏ ՍՏԱՑՎԵՑ ԽԱՂԸ ՓՐԿԵԼ»

22/04/2023

«Արարատ-Արմենիայի» հետ դրամատիկ խաղում գոլի հեղինակ դարձած Նարեկ Գրիգորյանը կիսվել է տպավորություններով․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ սկսեցինք, փորձում էինք տիրել խաղի ընթացքին, վերահսկում էինք գնդակը։ Մեր սխալի արդյունքում գոլ բաց թողեցինք տուգանայինից, գնդակը պատի միջով անցավ, դարպասապահն էլ չկարողացավ փրկել, քանի որ դժվար գնդակ էր, բայց երկրորդ բաց թողած գոլից հետո արդեն մեր թիմը իր կամքը դրսևորեց, որ պատրաստ է նման կերպ խաղալու թեկուզ 1 միավորի համար, որը հետագայում շատ մեծ դեր կարող է խաղալ մեզ համար։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք գոնե այդ 1 միավորը վաստակել, քանի որ 2-0-ից հետո դա լավ արդունք է, պահպանեցինք առաջատարի մեր դիրքը, պետք է ամեն գնով պահենք այդ դիրքը»։

ԽԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵԻՆ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Դա այն հավատն էր, որ մինչև խաղի վերջ ունեի, խաղով էլ ցույց էինք տալիս, որ արժանի ենք գոլ խփելու, կարծում եմ՝ հենց հավատի շնորհիվ էր, որ մեզ մոտ ստացվեց խաղը փրկել»։

ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄՏԱԾ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԻ ՈՒ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Արասի ներկայությունը խաղադաշտում արդեն իսկ մեծ վստահություն է տալիս, անձամբ ինձ մոտ այդպես է, նա լեգենդ է և կարելի է ասել՝ հենց ինքը որոշեց հանդիպման ելքը թե գոլով թե գոլային փոխանցումով, վստահ ենք, որ այդպես կլինի նաև հետագայում»։

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻ ՈՒ ԹԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ մի կողմից լավ է, որ այսպես խիտ դասավորություն ունեն թիմերը մրցաշարային աղյուսակում, սա մեծ փորձություն է մեզ համար, որպեսզի կարողանանք ցույց տալ, որ ամեն խաղին կարող ենք ու պետք է տրամադրվենք միայն 3 միավորի համար։ Այս պահին կարծես ամեն խաղ եզրափակիչ լինի մեզ համար, միավորներ կորցնելու իրավունք չունենք, փորձելու ենք բոլոր խաղերը հաղթանակով ավարտել, որպեսզի հասնենք մեր նպատակին և ինչու ոչ՝ երազանքին»։