Not Selected

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ՉՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՆԵՆՔ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՍԿՍԵԼ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ»

27/04/2023

«Ուրարտուի» երիտասարդ պաշտպան Էրիկ Փիլոյանը մեկնարկային կազմում էր «Շիրակի» հետ մրցավեճում և իր առաջին գոլը խփեց բարձրագույն առաջնություններում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․ 

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ առաջին գոլս բարձրագույն առաջնություններում խփեցի «Ուրարտուի» կազմում։ Ամենակարևորն այն է, որ այս դա օգնեց թիմին, և կարողացանք հաղթել: Այս պահին միավորներ կորցնելու իրավունք չունենք, յուրաքանչյուր միավոր շատ կարևոր է, բայց ես շատ ուրախ եմ նաև խփածս գոլի համար։

Ինձ թվում է, որ այս հանդիպումից հետո ավելի լավ մարզավիճակում կլինեմ, քանի որ մարզվելուց բացի ֆուտբոլիստը մարզավիճակ է ձեռք բերում նաև խաղերով։ Շատ ուրախ եմ, որ վերադարձա մեկնարկային կազմ, և որ ամենակարևորն է, որ վերադարձս նշանավորվեց թիմի հաղթանակով»։

ՄՐՑԱԿՑԻ ՈՒ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շիրակը» լավ մրցակից է։ Նրանք միշտ մինչև վերջ են պայքարում, դրանով են աչքի ընկնում, և մենք դա տեսանք նաև այսօր։ Ինչ վերաբերում է գավաթի եզրափակչին, ապա մենք դեռ ժամանակ ունենք պատրաստվելու, վերլուծելու մեր ու մրցակցի սխալները։ Ամեն ինչ առջևում է և մեր ձեռքերում»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես այս հանդիպումը, այնպես էլ մյուս բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակիչ են։ Ե՛վ գավաթային, և՛ առաջնության հանդիպումները մեզ համար կլինեն վերջինների նման, քանի որ հասկանում ենք, որ չենք կարող միավորներ կորցնել, եթե ցանկանում ենք հասնել նրան, ինչի համար սկսել ենք առաջնությունը։