Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

30/04/2023

«Ուրարտուի» ակադեմիայում ապրիլի 29-ին մեկնարկեց պատանի ֆուտբոլիստների սելեկցիոն գործընթացը։ Մեր ակադեմիան հերթական անգամ դռներն էր բացել 2009-ից 2017 թվականներին ծնված երեխաների համար։ Սելեկցիոն գործընթացին մասնակցում էին շուրջ 450 երեխաներ՝ Երևանից և այլ մարզերից։ Երեխաները մասնակցեցին մրցումային խաղերի, որից հետո էլ նրանց համար շրջայց կազմակերպվեց ակումբի թանգարանով:

Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն առաջիկա օրերին։ Լավ արդյունք ապահոված երեխաները միանգամից կընդգրկվեն ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ սելեկցիայից․