Not Selected

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԿՄԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

22/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին։ Առաջնության ավարտին մնացած 4 խաղերից առաջինում մեր տղաները նվազագույն հաշվով առավելության հասան։ Հանդիպման միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Լեոն Սաբուա։

Հանդիպման մեկնարկից առաջ խաղադաշտ բերվեց ու մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի կողմից հանդիսականներին ցուցադրվեց Հայաստանի գավաթը, որը մեր տղաները նվաճեցին մայիսի 13-ին։

Հանդիպման հաշիվը կարող էր բացվել դեռ առաջին րոպեին և մեր տղաների առաջին գրոհի արդյունքում, բայց Լեոն Սաբուայի շքեղ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Այս դրվագից հետո բավական վտանգավոր խաղ սկսվեց երկու թիմերի կատարմամբ։ Նույն դարպասաձողի հարվածից փրկվեցինք նաև մենք։ Հանդիպման 18-րդ րոպեին Արաս Օզբիլիզի՝ եզրում գեղեցիկ անցումից հետո գնդակը հասավ Լեոն Սաբուային, որն ի վերջո բացեց հաշիվը։ Այնուհետև ԲԿՄԱ-ն մի քանի դրվագում սպառնաց մեր դարպասին. ոչ մեկ անգամ փայլուն գործեց Էրիկ Փիլոյանը, մեկ անգամ էլ գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Ալեքսանդր Մելիխովը։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում բանակայինները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին և հենց խաղակեսի սկզբնամասում ԲԿՄԱ-ի ավագ Արթուր Գրիգորյանը շատ վտանգավոր հարված կատարեց, որից հետո փայլուն գործեց մեր դարպասապահը։ Մելիխովը ևս մեկ անգամ փրկեց մեր թիմին, երբ դրվագներից մեկում իր դիմաց մեն-մենակ դուրս եկավ Դանիել Աղբալյանը։ Նման հարվածները անընդհատ շարունակվում էին, դրանք երբեմն էլ փակում էին մեր պաշտպանները։ Մինչ խաղի ավարտը իրական գոլային պահեր Գունկոյի տղաները չունեցան։

Այսպիսով, «Ուրարտուն» հերթական 3 միավորը վաստակեց։ Հաջորդ հանդիպումը մերոնք կանցկացնեն մայիսի 27-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Ալաշկերտի» հետ։ Խաղը կմեկնարկի 17:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 1-0

1-0 Լեոն Սաբուա (18')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի (10. Կարեն Մելքոնյան 63'), 34․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 27․ Դավիդ Խուրցիձե, 25․ Դրաման Սալու (9․ Նարեկ Աղասարյան 59'), 23․ Արաս Օզբիլիզ (13․ Դմիտրո Խլյոբաս 81'), 18․ Լեոն Սաբուա (6․ Արման Ղազարյան 63'), 21․ Նարեկ Գրիգորյան։ 

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 35․ Ռաֆայել Կարիոկա, 67․ Վադիմ Պարամոնով, 9․ Նարեկ Աղասարյան, 90․ Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 99․ Յայա Սանոգո։

ԲԿՄԱ․ 1․ Արման Ներսիսյան, 3․ Էրիկ Սիմոնյան, 23. Ստյոպա Մկրտչյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 7․ Դանիել Աղբալյան, 6․ Արգիշտի Պետրոսյան, 10․ Արթուր Գրիգորյան (ա), 11․ Նարեկ Ալավերդյան, 8․ Միքայել Միրզոյան, 22․ Գևորգ Տարախչյան, 30․ Գրենիկ Պետրոսյան։

Պահեստայիններ՝ 12․ Ռաֆայել Մանասյան, 29․ Գոռ Մատինյան, 9․ Գոռ Լուլուկյան, 14․ Համլետ Սարգսյան, 47․ Ռուբեն Աբրահամյան, 27․ Արայիկ Էլոյան, 17․ Արամ Խամոյան, 2․ Արմեն Նիկողոսյան, 5․ Վոլոդյա Սամսոնյան, 20․ Դավիթ Արշակյան, 18․ Միսակ Հակոբյան։