Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

27/05/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի խաղում  «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-2-ին։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Ղիասյանը, իսկ մրցակցից աչքի ընկավ Վաչե Հակոբյանը։

Հանդիպումը մեկնարկեց բավականին մեծ տեմպով։ Երկու թիմերը փոխնիփոխ գրոհներով սպառնում էին միմյանց դարպասին։ Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 5-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում հայտնվեց Սամվել Հակոբյանը, բայց հարվածը շեղ ստացվեց։ Անցավ 5 րոպե և նույն Հակոբյանը հարվածի ևս մեկ փորձ կատարեց։ Այս անգամ տեղում էր մրցակցի դարպասապահը։ Մեր թիմը շարունակաբար ճնշում էր մրցակցին, բայց ԲԿՄԱ-ն կարողացավ առաջին լուրջ գրոհով գրավել մեր դարպասը։ 38-րդ րոպեին մտնելով տուգանային հրապարակ, Վահե Շափաղաթյանը խախտեց կանոնները և մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Վաչե Հակոբյանը։ Մնացած ժամանակահատվածում խաղի նախաձեռնողը մեր թիմն էր, բայց նոր գոլեր առաջին խաղակեսում չտեսանք։

Ընդմիջումից հետո «Ուրարտու-2»-ը ավելի մեծ ուժերով նետվեց առաջ և կարողացավ արդեն 47-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը։ Աջ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դավիթ Ղիասյանը։ Խփած գոլից հետո հանդիպումը հավասարվեց և որոշ ժամանակահատված գրոհում էր միայն ԲԿՄԱ-ն։ 60-րդ րոպեին Լևոն Բաշոյանը հարվածեց, բայց Հայկ Ղազարյանը գեղեցիկ ցատկով հեռացրեց գնդակը։ «Ուրարտու-2»-ը հետզհետե վերցրեց գնդակն իր ձեռքը և կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ, որտեղ կրկին փայլեց Դավիթ Ղիասյանը։ Կիսապաշտպանը ձախ եզրում անցավ մրցակցին և մտնելով տուգանային հրապարակ գրավեց դարպասի մոտակա անկյունը։ ԲԿՄԱ-ն վերջին րոպեներին մոտ էր հաշիվը հավասարեցնելուն։ Ավելացված ժամանակում մոտ տարածությունից հարվածը դիպավ դարպասաձողին։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Այսպիսով «Ուրարտու-2»-ը ավարտեց իր ելույթները Առաջին խմբի առաջնության 2023/24 մրցաշրջանում։ Կարեն Առաքելյանի թիմը հավաքելով 48 միավոր զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 2-1
1-0 Վաչե Հակոբյան (38' 11Մ), 1-1 Դավիթ Ղիասյան (47'), 2-1 Դավիթ Ղիասյան (78')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»՝ 91․ Հայկ Ղազարյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 87․ Վահե Շափաղաթյան, 39․ Նարեկ Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 29․ Արթուր Իսրայելյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 15․ Կարեն Դավթյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 7․ Սամվել Հակոբյան

Պահեստայիններ՝ 55․ Նուբար Գիշյան, 14․ Արամ Հունանյան, 34․ Արթուր Թալասյան, 40․Խաչատուր Կիրակոսյան, 47․ Դավիթ Հարությունյան, 21․ Հայկ Ստեփանյան, 37․ Սարգիս Գասպարյան, 45․ Էմմանուել Դիտու, 16․ Գագիկ Մելոյան

ԲԿՄԱ-2՝ 12․ Հայկ Խաչատրյան, 43․ Էրիկ Պապիկյան, 28․ Վաչե Հակոբյան (ա), 21․ Նարեկ Հովհաննիսյան, 33․ Վարդան Թովմասյան, 57․ Պետիկ Մանուկյան, 27․ Լևոն Բաշոյան, 26․ Գառնիկ Մինասյան, 44․ Սուրեն Ծառուկյան, 32․ Խոսրով Ղազարյան 

Պահեստայիններ՝ 34․ Մհեր Քանքանյան, 42․ Իշխան Դարբինյան, 38․ Լևոն Պետրոսյան, 77․ Դավիթ Դավթյան, 36․ Մհեր Թառլոյան, 52․ Հայկ Թաթոսյան, 48․ Գոռ Վասիլյան, 47․ Հարություն Մանուկյան