Not Selected

ԱՐՏՅՈՄ ՊՈԼՅԱՐՈՒՍ․ «ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՄ ԵԿԵԼ ԱՅՍՏԵՂ»

19/06/2024

Ուկրաինացի հարձակվող և «Ուրարտուի» նորեկ Արտյոմ Պոլյարուսը ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել առաջին տպավորության, թիմի նպատակների և ֆիզիկական մարզավիճակի մասին։

ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

«Առաջին անգամ տեսնելով բազան հաճելիորեն զարմացել էի։ Ինձ պատմել էին, որ այստեղ լավ պայմաններ կան, բայց երբ ինքս տեսա հաճելիորեն զարմացա։ Լեհաստանում անցկացրած 2,5 տարվա ընթացքում, պայմանները նույնիսկ մոտ չէին սրան։ Հնարավոր է Էքստրակլասայում 2-3 ակումբ։ Ֆուտբոլի համար ստեղծած են բոլոր պայմանները․ բազա, լողավազան, սաունա, վերականգնում։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է»։

ԹԻՄԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արդեն 2-3 օր անցկացրել եմ, բայց սկզբում անհատական մարզումներ էի անցկացնում։ Այսօր առաջին ամբողջական մարզումն անցկացրեցի։ Կարող եմ ասել, որ երևում է, որ բոլորը կենտրոնացած են, փորձում են կատարել մարզչական անձնակազմի պահանջները ու իմ կողմից հուսամ կկարողանամ օգնել թիմին կատարել բոլոր պահանջները, որոնք մեր դիմաց լինելու են»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչն ինձ առաջինը քաշեց, ինչում եմ այստեղ և ինչ պահանջներ են հնչեցրել։ Առաջնայինը չեմպիոնությունն է, դրա համար եմ եկել այստեղ։ Եվս ցանկություն կա օգնել թիմին այդ նպատակին հասնելու համար և, իհարկե, եվրագավաթներում հնարավորինս առաջ գնալ»։

ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինձ համար շատ կարևոր է, որ ես եկել եմ թիմ հավաքների սկզբում և կա պատրաստվելու ժամանակ, ավելի լավ ճանաչելու թիմին, տղաներին, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը, կարելի է ասել՝ ինտեգրվել թիմին, որովհետև դա, ըստ իս, արդյունքի հասնելու հիմնական կետերից է, այդ իսկ պատճառով Վրաստանի հավաքը այն բանի համար է, որպեսզի ստանանք խաղակցվածություն, բավականաչափ ծանրաբեռնվածություն և լավ պատրաստվենք մրցաշրջանին»։

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին դժվար է ասել, թե որքանով եմ պատրաստ, որովհետև իմ համար հավաքը նոր է սկսվել, փոքրիկ արձակուրդ էր, բայց մարզչական շտաբը հետզհետե մոտեցնում է նրան, որ ես կարողանամ 100%-ով մարզվել։ Դրա համար ինձ այդքան էլ շատ ժամանակ հարկավոր չէ ու կարծում եմ հավաքի շնորհիվ լավ մարզավիճակ կհավաքեմ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանում առաջին անգամ եմ, բայց 6 տարի առաջ ինձ կանչում էին Հայաստան, նույնիսկ մեկ տարի առաջ այս թիմ էին առաջարկում, բայց քանի որ պայմանագիր ունեի, տեղափոխությունը բարդացավ։ Հիմա ստացվեց, ես եկա Հայաստան, ես ուզում էի սա լիներ։ Ընտանիքս ընտրության մեջ աջակցեց։ Շարժվում են դրված նպատակների հետևից»։