Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆ

02/06/2024

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հունիսի 1-4-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք Երևանում, որից հետո կմեկնի Լիբանան՝ այնտեղ մրցելով Լիբանանի հասակակիցների հետ։

Այդ կապակցությամբ «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է Մ-19 հավաքական՝ դարպասապահ Հայկ Ղազարյանը, կիսապաշտպան Դավիթ Ղիասյանը և հարձակվող Դավիթ Հարությունյանը։

Մեր ընտրանու հանդիպումները կկայանան հունիսի 6-ին և 9-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկ հանդիպումներին։