Not Selected

ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆ․ «ԹԻՄՆ ՈՒ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԻՆՁ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ»

20/06/2024

Հարազատ ակումբ վերադառնալուց հետո հարձակվող Էդգար Մովսեսյանը «Ուրարտուի» մամուլի ծառայության հետ խոսել է վերադարձի, թիմի նպատակների և ակումբում հիշողությունների մասին։

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

«Տպավորությունները շատ լավ են, քանի որ այստեղ եմ սկսել ֆուտբոլային կարիերաս։ Թիմն ու մարզչական շտաբը շատ լավ են ընդունել ինձ և պատրատ եմ առավելագույնը տալ ակումբին, որպեսզի մենք հաջողություններ գրանցենք»։

ԱԿՈՒՄԲՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես 11 տարեկանում եմ միացել «Բանանց» ֆուտբոլային ակումբին (այժմ «Ուրարտու») ու լավ տպավորություններ և հիշողություններ ունեմ։ 1998 թվականների թիմում լավ արդյունքներ ենք գրանցել, ճիշտ է այս պահին չունեմ տվյալ կազմից թիմակիցներ, բայց ոմանց հետ Առաջին խմբում ենք խաղացել և գիտենք միմյանց որակները»։

ԹԻՄԻ ԽԱՂԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ծանոթ եմ «Ուրարտուի» խաղային որակներին։ Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան թիմում և կարծում եմ, որ նրանց հետ ճիշտ աշխատելու դեպքում ապագայում կունենան մեծ հաջողություններ։ Այս պահին պատրաստվում ենք գալիք մրցաշրջանին և եվրագավաթային երկու խաղին։ Թիմի առջև դրված է չեմպիոնությունը և Հայաստանի գավաթը, ինչպես նաև հնարավորինս եվրագավաթներում առաջ գնալը»: 

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Իմ մարզավիճակը կգնահատեմ նորմալ, բայց աշխատելու տեղ դեռ կա։ Մինչև մրցաշրջանի մեկնարկը կփորձեմ առավելագույնս պատրաստ լինել»։