Not Selected

2023/24 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

06/06/2024

2023/24 մրցաշրջանը ավարտվել է։ Առաջարկում ենք միասին Iամփոփել «Ուրարտուի» ելույթներն արդեն նախորդ մրցաշրջանում։

2023/24 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

IDBank Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը ստացվեց տատանումներով մեր թիմի համար։ «Ուրարտուն» ունեցավ ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ։ Ներքին առաջինությունում մեր թիմը, ընդհանուր առմամբ, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և ստացավ հնարավորություն մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի խաղերին։ Մեր թիմը 36 տուրի արդյունքում հավաքեց 50 միավոր՝ խփելով 49 գոլ և բաց թողնելով նույնչաձ գնդակ։

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

«Ուրարտուն» 2023/24 մրցաշրջանում ևս մեկ կարևոր իրադարձության հեղինակ դարձավ։ Դմիտրի Գունկոյի թիմը երրրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ։ Լինելով գավաթի գործող «սեփականատերը», վճռորոշ խաղում մրցեցինք «Արարատ-Արմենիայի» հետ, և ցավոք, զիջեցինք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

IDBank Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում առավելագույն թվով հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներն են Դրաման Սալուն և Թեմուր Ջիկիան (երկուսն էլ 32-ական հանդիպում), իսկ նրանց հաջորդում է Ժիրայր Մարգարյանը (31 խաղ)։ Էրիկ Փիլոյանը ունի երրորդ ալվագույն արդյունքը (29 խաղ), իսկ Միքայել Միրզոյանն ու Օլեգ Պոլյակովը՝ 27-ական հանդիպում։

Մեր թիմի լավագույն ռմբարկու ճանաչվեց ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան՝ խփած 11 գոլով։ Ջիկիան նաև դարձավ մրցաշրջանի առաջին ֆուտբոլիստը, որը դարձավ հեթ-թրիկի հեղինակ՝ երեք գնդակ ուղարկելով «Վեսթ Արմենիայի» դարպասը։ «Ուրարտուի» կազմում բոլորից շատ գոլային փոխանցումներ է կատարել թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը՝ 7 գոլային փոխանցում։

ԱՌԱՆՁԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մրցաշրջանի աշնանային հատվածում, «Ուրարտուի» կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը շրջանցեց Ուգոչուկվու Իվուն՝ Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով իսկ ահա մրցաշրջանի ավարտին Պոլյակովը ևս մեկ արդյունք գրանցեց։ Ռուս կիսապաշտպանը հատեց 100 հանդիպումների սահմանը և դարձավ ակումբի պատմության առաջին լեգեոնականը, որը անցկացրեց այդքան հանդիպում «Ուրարտուի» կազմում։

Հաջորդ ակնահաճո արդյունքը ակումբի սան Նարեկ Աղասարյանինն է։ Մեր կիսապաշտպանը 34-րդ տուրի խաղում՝ մեր թիմի կազմում  հաղթեց «Ալաշկերտին» (6-1): Այդ հանդիպումը հոբելյանական էր Աղասարյանի համար, քանի որ դա թվով 100-րդն էր նրա համար «Ուրարտուի» կազմում։ 

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

2024 թվականին Հայաստանի ազգային հավաքական էին հրավիրել 4 ֆուտբոլիստ՝ Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանը, Էրիկ Սիմոնյանը և Գևորգ Տարախչյանը։ Վերջինիս համար սա առաջին հրավերն էր ազգային հավաքական։ Ընկերական հանդիպումներով խաղաժամանակ ստացան Ժիրայր Մարգարյանն ու Գևորգ Տարախչյանը։