Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 7 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

25/09/2021

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Թիմի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանին, Լևոն Բաշոյանին, Ալիկ Հովհաննիսյանին, Արմեն Երանոսյանին, Ժորա Կիրակոսյանին, Խաչիկ Մարգարյանին և Արամ Հունանյանին:

Հավելենք, որ մեր ընտրանին հավաքը կեզրափակի երկկողմանի խաղով։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին։