Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

18/03/2021

Մարտի 22-ից 26-ը Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Գևորգ Տարախչյանը և Էրիկ Փիլոյանը, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված 7 ֆուտբոլիստներ՝ Արման Ղազարյանը, Պետրոս Մանուկյանը, Միքայել Միրզոյանը, Ռադիկ Սարգսյանը, Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Նարեկ Գրիգորյանը։

Հավելենք, որ երիտասարդական հավաքականը պատրաստվում է նաև ընկերական հանդիպում անցկացնել Բելառուսի Մ-21 ընտրանու հետ։ Այդ խաղը կայանալու է մարտի 26-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, մեկնարկը 15։00-ին է։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։