Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

19/05/2022

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մայիսի 20-ից 22-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանը, Արսեն Թուրվանդյանը, Արթուր Թալասյանը և Խաչիկ Մարգարյանը։ 

Հավաքի շրջանակում պատանեկան ընտրանինմայիսի 22-ին երկկողմանի հանդիպում կանցկացնի։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին հավաքականում։