Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ԿԱՐՈՏԵԼ ԷԻ ՖՈՒՏԲՈԼԸ»

26/06/2021

«Նոայի» հետ խաղից հետո իր կարծիքը հայտնեց «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը․

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ երկրպագուների համար հետաքրքիր հանդիպում ստացվեց, միշտ էլ հաճելի է, երբ շատ գոլեր են խփվում, բայց սա ընկերական հանդիպում է և երկու թիմերն էլ պատրաստվում են ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը։ Հաշիվը վճռորոշ գործոն չէր, պարզապես թիմերը փորձարկում էին տակտիկական մտահղացումներ, կողմնորոշվում են կազմի հարցում, փորձում են նոր ֆուտբոլիստների, այնպես որ միայն խփված գոլերի տեսանկյունից լավ խաղ էր»։

«ՈԻՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Թիմը կարծում եմ, որ արդեն լավ մարզավիճակում է գտնվում, մենք օրական երկու մարզում ենք անցկացնում, ինտենսիվ աշխատանք ենք իրականացնում, տակտիկան մարզումներ ենք անցկացնում։ Ես կարծում եմ, որ թիմը գրեթե պատրաստ է, բայց դեռ ժամանակ կա ու պետք է ավելացնել, երբեք չի կարելի բավարարվել ունեցածով, միշտ պետք է առաջ գնալ, ամեն օր առաջադիմել, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք, որովհետև «Մարիբորի» հետ մեզ հեշտ հանդիպում չի սպասվելու, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք պատրաստվելու այդ հանդիպմանը»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Երեք ամիս է չեմ խաղացել, կարոտել էի ֆուտբոլը։ Երեք ամսվա դադարից հետո շատ դժվար է միանգամից օրական երկու մարզում ձևաչափով աշխատելը, գումարած դրան եղանակին էի մի փոքր անսովոր։ Շատ դժվար է նման ռիթմով ու գրաֆիկով աշխատելը, բայց շնորհիվ նրա, որ կարոտել էի ու մեծ ցանկություն ունեի, ես կարծում եմ, որ այդ խաղին 100 տոկոսով պատրաստ կլինեմ։ Հիմա էլ ինձ լավ եմ զգում, մնացել է ֆիզիկական վիճակս բարելավեմ ու ամեն ինչ լավ կլինի»։