Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ»

21/01/2021

«Փյունիկի» հետ խաղից հետո (2-2) մենք զրուցել ենք «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովի հետ

 

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տարվա առաջին հանդիպումը միշտ հախուռն է ստացվում, որովհետև թիմերը նոր են վերադառնում արձակուրդից։ Հավաքի առաջին հատվածը ավելի շատ ուղղված է ֆիզիկական վիճակի բարելավմանը, ուստի դեռ կան խնդիրներ խաղակցվածության հետ կապված, բայց մինչ մրցաշրջանի մեկնարկը դեռ մեկ ամսի չափ ժամանակ կա, կարծում եմ՝ թիմը կբարելավի իր մարզավիճակը և ամեն ինչ լավ կլինի, որևէ խնդիր չկա»։

ԹԻՄԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ առաջին ցիկլը հաղթահարել ենք, որտեղ ֆիզիկական մարզավիճակ ենք հավաքում, իսկ հավաքի երկրորդ հատվածում շեշտն ավելի շատ դրվելու է հենց խաղակցվածության վրա»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ հիանալի եմ զգում, աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, ֆիզիկական տեսանկյունից ավելացնելու բաներ կան, բայց ընդհանուր առմամբ լավ եմ ինձ զգում»։