Not Selected

ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀ․ «ԱՐԴԵՆ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ ԻՆՁ»

27/03/2021

«Արարատ-Արմենիայի» հետ ընկերական խաղում առաջին անգամ խաղաժամանակ ստացավ Աննան Մենսահը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով: Խաղից հետո Մենսահը մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով․

«Առաջին խաղակեսն այս խաղում շատ դժվար ստացվեց, որովհետև եղանակը թույլ չէր տալիս երկու թիմերին խաղալ այն ֆուտբոլը, որը կարող էին, բայց երկրորդ կեսում եղանակը բարեհաջող գտնվեց, կարծում եմ, որ հավասար խաղ ստացվեց։

Ես առաջին անգամ խաղացի վնասվածքից հետո, ինձ լավ էի զգում։ Ճիշտ է, դեռ լավագույն մարզավիճակում չեմ, բայց այս միջազգային դադարն ինձ լրացուցիչ ժամանակ տվեց վերականգնվելու և պաշտոնական խաղերին պատրաստ ներկայանալու համար»։