Not Selected

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՈԼԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

02/09/2021

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղիների Մ-21 տարեկանների հավաքականի նկատմամբ։

Մեր հավաքականի ֆուտբոլիստներն առաջին կեսում բացեցին հանդիպման հաշիվը, աչքի ընկավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը։ Երկրորդ կեսում մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները կարողացան 2-րդ գոլը խփել։ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված Միքայել Միրզոյանը։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանը մեկնարկային կազմում էին, իսկ Տիգրան Այունցը պահեստայինների թվում էր։

Նարեկ Գրիգորյանն այս խաղում կատարում էր թիմի ավագի պարտականությունները։

Հավելենք, որ սա այս շրջափուլում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջին հաղթանակն էր։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն իր ակտիվում ունի 3 միավոր, իսկ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 7-ին, հյուրընկալվելով Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականին։