Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ 3 ՄԻԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ»

01/05/2021

«Շիրակի» հետ խաղում Արթուր Միրանյանի գոլը հաղթական եղավ, այն առաջինն էր Միրանյանի համար «Ուրարտուի» կազմում, խաղից հետո 25-ամյա ֆուտբոլիստը պատասխանեց մեր հարցերին․

«ՇԻՐԱԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար հանդիպում էր, կարևորն այն էր, որ հաղթեցինք ու երեք միավոր վաստակեցինք։ Այսօր հաղթելը շատ կարևոր էր մեզ համար։ Երկրորդ կեսը մեզ համար ծանր էր, որովհետև խաղում էինք 10 հոգով, բայց ամենակարևորն այն է, որ հաղթեցինք»:

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ կոմբինացիա ձեռնարկեցինք։ Գոռ Լուլուկյանը կարողացավ իր հետ ֆուտբոլիստ տանել, ինձ համար ճանապարհ բացել, ես էլ մրցակցի պաշտպանների արանքով կարողացա հարվածել։ Կարևորն այն է, որ թիմը հաղթեց։ Այո, ես՝ որպես հարձակվող ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, բայց ավելի ուրախ եմ, որ թիմը հաղթեց»:

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ պարզ կլինի միայն վերջին տուրից հետո։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում 3 միավոր վաստակելու համար։ Այնպես որ մենք շարունակում ենք մեր պայքարը»: