Not Selected

ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԹԻՄԻՆ

09/02/2022

Փետրվարի 9-ի առավոտյան «Ուրարտուին» են միացել դարպասապահ Արսեն Բեգլարյանը և պաշտպան Էդգար Գրիգորյանը, որոնք առողջական խնդիրների պատճառներով թիմի անձնակազմի հետ չէին մեկնել Սոչի։

Ֆուտբոլիստներն արդեն սկսել են մարզվել ու նախապատրաստվել Մինսկի «Դինամոյի» հետ առաջիկա ստուգողական հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ին։