Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

18/05/2021

«Ուրարտուն» մրցանակային տեղ զբաղեցնելու և եվրոգավաթային ուղեգիր վաստակելու հնարավորություն ունի», - նշում է Էդգար Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում 22-ամյա պաշտպանը խոսել է «Առյուծների» առաջիկա խաղերի սպասելիքներից․

 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ծանր, բայց ինձ թվում է, որ հավասար հանդիպում էր։ Որոշ ժամանակ նախաձեռնությունը մրցակցի կողմն էր, որոշ ժամանակ՝ մենք առավելություն ունեինք։ Ցավալին այն էր, որ չօգտագործեցինք մեր գոլային պահերը, փոխարենը մրցակիցն օգտագործեց ու հաղթեց»։

ԽԱՂԱՅԻՆ ԽԻՏ ԳՐԱՖԻԿԻ ՄԱՍԻՆ

«Բոլոր թիմերն էլ նման իրավիճակում են, ուստի ավելորդ եմ համարում խաղային խիտ գրաֆիկից խոսելը։ Թիմերը հավասարապես խաղում են, հավասարապես էլ հոգնածություն ունեն։ Մենք առաջիկա խաղերին լավ տրամադրությամբ ենք պատրատվում։ Ինչպես միշտ մեր նպատակն ամեն խաղում հաղթելն է»։

ԵՎՐՈԳԱՎԱԹԱՅԻՆ ՈՒՂԵԳԻՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք մտածում ենք միայն յուրաքանչյուր խաղում հաղթելու մասին։ Առաջիկայում ունենք երեք խաղ ու ձգտելու ենք հաղթել այդ խաղերում։ Մնացած հարցերի պատասխանը կտա արդեն գրանցած արդյունքները։ Այս առաջնությունում դեռ ոչինչ կորած չէ, այնպես որ պայքարելու ենք մինչև վերջ»: