Not Selected

ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 93 ՏԱՐԵԿԱՆ

25/05/2022

1929 թվականի մայիսի 25-ին է ծնվել հայկական ֆուտբոլի երախտավոր, Հանրապետական ֆուտբոլի մասնագիտացված դպրոցի հիմնադիր Էդվարդ Գրիգորյանը։ Հենց նրա ջանքերի ու նվիրումի շնորհիվ է դրվել այն հրաշալի մարզաբազայի հիմքը, որն այսօր պատկանում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, և որտեղ մարզվում են ավելի քան 1200 երեխաներ, որոնք, ժամանակի ընթացքում համալրելով Հայաստանի ազգային, ինչպես նաև տարբեր տարիքային հավաքականները, փորձում են բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» մարզահամալիրում կայացավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի, «Արարատ-73»-ի լեգենդներ Արկադի Անդրիասյանի և Հովհաննես Զանազանյանի կողքին տեղադրվեց նաև Էդվարդ Գրիգորյանին կիսանդրին։

Անգնահատելի է Էդվարդ Գրիգորյանի ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Նրա օրինակը վառ ապացույցն է այն բանի, որ եթե մի աշխատանք կատարվում է սիրով ու նվիրումով, ապա այն հիշվելու է հավերժ։