Not Selected

«ԱՌԱՋԻՆ ԳԱՎԱԹԸ»՝ ՖԻԼՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1-ԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

29/05/2022

Մայիսի 28-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ «Առաջին գավաթը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում էր նորանկախ Հայաստանի առաջին գավաթի խաղարկության և դրա հաղթող թիմի՝ «Բանանցի» մասին։

Միջոցառմանը ներկա էին մեր ակադեմիայի սաները, «Բանանց-1992» թիմի նախկին ֆուտբոլիստներն ու հայկական ֆուտբոլի վետերանները։

Ֆիլմի դիտումից հետո իր տպավորություններով կիսվեց 1992-ի եզրափակչում գոլի հեղինակ դարձած Աշոտ Ավետիսյանը․ 

«Շատ լավ ֆիլմ էր նկարահանված, որտեղ բոլորը հիշում էին այդ օրվա հետ կապված մանրամասները։ Բավական մեծ աշխատանք էր տարված՝ միավորելով հին կոլեկտիվին, հին ընտանիքին մեկ ֆիլմի մեջ։ Շատ հաճելի է, որ նման բաները հիշվում ու մեծարվում են»։