Not Selected

Ընկերական խաղ․ «Բանանց 2» - «Արարատ 2» 6-1

29/07/2019

Not Selected

Այսօր՝ հուլիսի 28-ին «Բանանց 2»-ը ընկերական խաղ անցկացրեց «Արարատ 2»-ի դեմ։ Արամ Հակոբյանի սաները հերթական անգամ խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 6-1։

Երկուական գոլ իրենց հաշվին գրանցեցին Էրիկ Պետրոսյան և Հարություն Հարությունյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Տիգրան Այունցն ու Անդրանիկ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ «Բանանց 2»-ը Հայաստանի առաջին խմբի առաջնությունը կսկսի օգոստոսի 6-ին՝ սեփական հարկի տակ մրցելով նորաստեղծ «Անի» ՖԱ-ի դեմ։