Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՄԵՆՔ ԴՐԱԿԱՆ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

15/06/2021

«Ուրարտուի» ավագը խոսել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին։ Հիշեցնենք, որ «Ուրարտուին» բաժին ընկավ սլովենական «Մարիբորը»․

«Այո, հնարավոր տարբերակներից «Մարիբորն» ամենաուժեղն էր, բայց ֆուտբոլում անունն ու կարգը գլխավոր վճռորոշ բաղադրիչը չէ։ Այսօր բոլորն էլ հավասար ֆուտբոլ են խաղում, ցանկացած թիմ կարող է ցանկացածի հետ խաղում հաջողության հասնել։ Այնպես որ մենք դրական ենք տրամադրված ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջող ելք գրանցենք «Մարիբորի» հետ»: