Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԿԽԱՂԱՆՔ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ»

07/07/2021

«Մարիբորի» հետ խաղից մեկ օր առաջ «Ուրարտուի» ավագ Հակոբ Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին․

 

- Հակոբ, բավական հագեցած մրցաշրջան անցկացրիր, արձակուրդի ժամանակ էլ ազգային հավաքականում էիր։ Ինչպե՞ս ես քեզ զգում և ի՞նչ մարզավիճակում ես։

- Մարզավիճակս կգնահատեմ լավ, ճիշտ է, հավաքականին միացա առաջնության ավարտից հետո, բայց այդ խաղերից հետո հասցրի հանգստանալ։ «Ուրարտուի» հետ լավ նախապատրաստական շրջան ենք անցել, և ինչպես իմ, այնպես էլ ընդհանուր թիմի մարզավիճակը կգնահատեմ լավ։

- Մրցակցի՝ «Մարիբորի» մասին ի՞նչ կարծիք ունես, արդյոք այն հանգամանքը, որ «Մարիբորը» բավականին հայտնի ակումբ է Եվրոպայում, լրացուցիչ ճնշում չի գործադրում Ձեզ վրա։

- «Մարիբորի» մասին մինչ այս շատ էինք լսել, դիտել ենք նրանց խաղերը։ Իհարկե, նման թիմի հետ խաղալը ոչ թե ճնշում է, այլ մոտիվացիա։ Ինչպես նշեցինք, փորձելու ենք ամեն ինչ անել՝ հաղթահարելու նրանց արգելքը։

- Թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, նաև կան նորեկներ։ Ի՞նչ կասես այդ առումով և արդյո՞ք խաղակցվածության խնդիր չկա։

- Թիմում փոփոխությունները շատ չեն, չէի ասի, թե կա խաղակցվածության խնդիր, որովհետև թիմի հիմնական կորիզը մնացել է։ Կարծում եմ՝ միմյանց արդեն լավ ենք հասկանում ու լավ ֆուտբոլ ենք խաղում։

- Ի՞նչ ֆուտբոլ սպասել «Ուրարտուից» «Մարիբորի» հետ խաղում։

- Սպասեք անմնացորդ նվիրումի և խաղադաշտում մեծ ցանկության։