Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ

06/01/2022

Հունվարի 6-ին իր ծննդյան 34-ամյակն է նշում «Ուրարտուի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արամ Բարեղամյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհավորում է Բարեղամյանին տարեդարձի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մարզչական կարիերայում։

Հավելենք, որ Արամ Բարեղամյանն «Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա մեր թիմի կազմում 211 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2020 թվականի հուլիսին և միանգամից սկսել էր մարզչական գործունեություն ծավալել նախ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմում, այնուհետև «Ուրարտու-2»-ում։

2021 թվականի ավարտին Բարեղամյանը հեռացավ «Ուրարտուից», սակայն նա ընդմիշտ կմնա մեր ակումբի պատմության կարևորագույն դեմքերից մեկը։