ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
31/12/2021Հարգելի ֆուտբոլասերներ, ևս մի քանի ժամ ու մենք կտեղափոխվենք նոր տարի։ Անցնող տարին մեզ համար բազմաբովանդակ էր բոլոր առումներով, իրադարձություններ թվելու անհրաժեշտություն չկա՝ եղել են ինչպես վերելքներ ու ձեռքբերումներ, այնպես էլ պարտություններ ու անհաջողություններ, բայց կարևորն այն է, որ ակումբը ոչ մի պարագայում չի հանձնվում ու շարունակում է իր ընթացքը դեպի զարգացում։
Յուրաքանչյուր նոր տարի նոր հնարավորություն է մեկ քայլ առաջ կատարելու, նպատակներին ու ձգտումներին ավելի մոտենալու համար։ Մենք լիահույս ենք, որ 2022 թվականին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պատվով կընդունի բոլոր այն մարտահրավերները, որոնք կլինեն։
Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք Ձեզ սրտացավության համար։ Անչափ շնորհակալ ենք, որ պարտությունների ու անհաջողությունների ժամանակ էլ մեր կողքին եք։ Ցանկացած ակումբի համար պատիվ է նման երկրպագուներ ունենալը, մենք գալիք տարում ամեն ինչ կանենք, որպեսզի Ձեզ միայն ուրախություն պարգևենք։
Հարգելի՛ հայրենակիցներ շնորհավորում ենք բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Եկեք մոռանանք ամեն վատ բան ու նոր տարի մտնենք ավելի լավը դառնալու վճռականությամբ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։