Not Selected

Իլշատ Ֆայզուլինը հեռանում է «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

24/11/2019

Default Image

 «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը լքում է զբաղեցրած պաշտոնը՝ ընտանեկան խնդիրների պատճառով։

«Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնը 46-ամյա մասնագետը ստանձնել էր 2018-ի օգոստոսից։ Ակումբն իր գլխավորությամբ Հայաստանի Բարձրագույն առաջնության 2018/19 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, բացի այդ՝ ուղեգիր վաստակել Եվրոլիգայի որակավորման փուլերի համար։ Մոտ մեկուկես տարի թիմի հետ աշխատելով՝ Ֆայզուլինը 24 հաղթանակ է տոնել։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մասնագետին՝  կատարած աշխատանքի համար : Հույս ունենք, որ հետագայում նույնպես միասին աշխատելու հնարավորություն կունենանք։