Not Selected

ՀԱՅՏՆԻ Է VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

17/08/2022

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ և 6-րդ տուրերի խաղացանկը։ Այսպիսով, օգոստոսի 28-ին «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Լեռնային Արցախին»։ Հանդիպումը կմեկնարկի 20։30-ին։ Իսկ հաջորդ տուրի խաղում, որը կկայանա սեպտեմբերի 4-ին, հյուրի կարգավիճակում կմրցենք ԲԿՄԱ-ի հետ։ Այդ խաղը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում կմեկնարկի 17։00-ին։

Տուրի մյուս խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։