Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՇԱՏ ԼԱՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

02/09/2021

Ֆարերյան կղզիների մինչև 21 տարեկանների հավաքականի հետ խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով ու իր գոլով սկիզբ դրեց այս շրջափուլում մեր երիտասարդական հավաքականի առաջին հաղթանակին, խաղից հետո երիտասարդ ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ խաղ ստացվեց։ Իմ կարծիքով մենք 90 րոպե վերահսկում էինք գնդակը, գրեթե բոլոր մենապայքարներում հաղթող դուրս եկանք։ Առաջին կեսի վերջնամասում կարողացանք գոլ խփել, ինչն էլ մեծ վստահություն հաղորդեց թիմին։ Երկրորդ կեսում համբերատար պաշտպանվում էինք ու էլի վերջնամասում կարողացանք գոլ խփել ու հաղթել»:

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես ասացի խփածս գոլը մեծ վստահություն հաղորդեց թե՛ թիմին, թե՛ ինձ։ Գոլից հետո փոխվեց խաղի բնույթը։ Ֆարերները մեկնարկում ժամանակ էին ձգում ու փորձում էին գցել խաղի տեմպը։ Այդ գոլը շատ մեծ օգուտ տվեց, մրցակիցը սկսեց ավելի բաց խաղալ ու մենք գրոհներ զարգացնելու լավ հնարավորություններ ունեցանք։ Մի խոսքով շատ լավ հաղթանակ էր»: