Not Selected

Պաշտոնական հայտարարություն

05/08/2019

Not Selected

«Մակարավանք» ՖԱ-ի հայտարարության հետ կապված ցանկանում ենք հայտնել հետևյալը.

«Ուրարտու» ՖԱ-ն բանակցություններ էր վարում Աչաջուր համայնքի ինքնակառավարման մարմինների հետ՝ կառավարման իրավունքի ստացման և օգտագործման հետ կապված, սակայն մինչև այժմ ակումբը չի ստացել տվյալ հարցի հետ կապված վերջնական պատասխան, թույլտվության իրավաբանական ձևաչափի հետ միասին, ինչի պատճառով ակումբը չի կարող սկսել շինարարական աշխատանքները, ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարաններում և մարզադաշտի այլ ենթակառուցվածքներում:
Ակումբը պատրաստակամություն է հայտնում սկսելու վերոնշյալ աշխատանքները՝ կառավարման իրավունքի փոխանցման հարցի լուծման դեպքում, ինչպես նաև տվյալ շրջանում բացել և հովանավորել «Ուրարտու» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերը:
Ցավոք, մեր ակումբը ևս երկար սպասել չի կարող, այդ իսկ պատճառով օրվա ավարտին մենք նույնպես սպասում ենք վերոնշյալ հարցի լուծմանը: Հակառակ դեպքում ակումբը ստիպված կլինի փնտրել ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ: