Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈԼԳՈՎ

03/06/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Ալեքսանդր Դոլգովը դադարեցրել են համագործակցությունը։ Ռուսաստանը ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Դոլգովը ակումբին միացել էր 2024 թվականի ձմռանը։

Ալեքսանդրը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների և նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում։